National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.04.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա):

Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն նախաձեռնությունների իրականացման մեջ:

Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի հետ համագործակցության զգալի առաջընթացը:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու խորհրդարաններում կձեւավորվեն բարեկամական խմբեր, որոնք կնպաստեն խորհրդարանների միջեւ ակտիվ համագործակցության հաստատմանը:

Խոսելով Հայաստանի եւ Էկվադորի միջեւ տնտեսական հարաբերությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Պետք է համատեղ ջանքեր գործադրենք այս ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու համար: Այս առումով, կարծում եմ, շահավետ կարող են լինել գործարար ֆորումների կազմակերպումը Հայաստանում եւ Էկվադորում»:

Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Էկվադորի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի ողջույնները:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանը եւ բազմակողմ համագործակցության զարգացմանը:

Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան նախանշել է հայ-էկվադորյան համագործակցության հիմնական ուղղությունները՝ կարեւորելով թե խորհրդարանականների, թե գործարար հանրության դերը նախաձեռնությունների իրականացման գործում:

Դեսպանը խնդրել է ՀՀ ԱԺ նախագահի աջակցությունը խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման եւ բարեկամական խմբերի ստեղծման գործում:

Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին դեսպանն անդրադարձել է իր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին:



20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am